Հարգելի գյումրեցիներ, վաղ առավոտից շարունակվում են բռնաճնշումներն իմ թիմի նկատմամբ։ Այս պահի դրությամբ մեր թիմակից ավագանու անդամության թեկնածուների և աջակիցների մեքենաները որտեղից պատահի կանգնեցնում են՝ կամ վարորդով, կամ առանց վարորդի տանում են անհայտ ուղղությամբ։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը․
«Քիչ առաջ տեղեկացանք, որ առևանգել են մեր դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ բռնի ուժով։
Ընտրատեղամասերից մասսայական բողոքներ է ստանում մեր գրասենյակը՝ ինձ ընտրել ցանկացողների կողմից, որ տեղամասերում չեն տրամադրում 8-րդ քվեաթերթիկը։
Արդեն կանխատեսում եմ քայլերի հաջորդականությունը՝ առաջիկա ժամերին ինչ են անելու։
Իշխանություննե՛ր, համոզված եմ, որ ձեր ռեսուրսները չի բավականացնելու բոլոր գյումրեցիներին ձերբակալելու՝ մինչև 20։00-ն։
Սիրելի՛ թիմակիցներ, աջակիցներ, դուխներդ տեղը պահեք, ամեն ինչ լավ է լինելու, սիրելի՛ գյումրեցիներ, մեզ հալածում են, մենք ժպտում ենք»,-ասվում է հայտարարությունում։