Հետևեք մեզ։

Մեդիաահաբեկչությունից խոսող ռեժիմը պետական ապարատը վերածել է ընտրական գործիքի․ Տիգրան Աբրահամյան

18:45, 30 մարտ 2025
Մեդիաահաբեկչությունից խոսող ռեժիմը պետական ապարատը վերածել է ընտրական գործիքի․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունն իր ողջ ռեսուրսը` շենքի քպ-ական լիազորից մինչև նախարար, պատգամավոր, հավաքագրել ու գործուղել է Փարաքար և Գյումրի: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․
 
«Մեդիաահաբեկչությունից խոսող ռեժիմը ողջ ընտրական փուլում իր քարոզչական ռեսուրսներով աղբ ու կեղծիք էր սփռում` թիրախավորելով իշխանության համար քաղաքականապես վտանգավոր բոլոր անձանց:
Փաշինյանական իրավապահները, ըստ օրվա կուրսի, մարդ էին բռնում ու ահաբեկում:
Պետական ապարատը վերածել են ընտրական գործիքի ու դեռ զարմանում են, թե ինչու են մարդիկ խոսում իրենց ապօրինությունների և զոռբայության մասին:
Ընտրությունը վերածել են` «վարչական ռեսուրսն ընդդեմ քաղաքացու» առանց կանոնների պրոցեսի»:

Վերլուծական