Մի պատահարի լուսանկար տեսա, որում մարդատարը բախվել էր «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսին․ «ՄԱՆ»-ին գրեթե բան չէր եղել, իսկ այդ մեքենայի դիմացի հատվածն առհասարակ չկար։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Վերոնշյալ պատահարի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը․ ««ՄԱՆ»-ի աջ կողմն է վնասվել, կանգնեցրել ենք, ռեզերվային «ՄԱՆ»-ն ենք հանել շահագործման»։
Մանուկյանի դիտարկմանն ի պատռասխան՝ Ավինյանն ասաց՝ շատ տարօրինակ ու տպավորիչ պատկեր էր․ «Իրապես շատ որակով ավտոբուսներ են»։