Մենք աշխատում ենք տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Քննարկումներն ու բանակցությունները կարևոր են։ Այս մասին ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարիտա Սեդերֆելտը։
«Մենք գիտենք, որ հակամարտություններն ու պատերազմները խոչընդոտում են կայուն զարգացմանը։ Որպես ԵԱՀԿ ԽՎ-ի խորհրդարանականներ՝ մենք աջակցում և հետևում ենք Հելսինկյան եզրափակիչ ակտին, մենք նպաստում ենք խաղաղությանը, կայունությանը և խորհրդարանական դիվանագիտությանը»,- ասաց նա։