Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսին ընդառաջ Կառավարության մոտ հավաքված զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, ովքեր մայիսի 20-ից նստացույց են անում՝ պահանջելով զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեկ ամսով կալանավորված Գայանե Հակոբյանի ազատ արձակումը։
«Ազատություն Գայանեին» և «թուրք Նիկոլ» վանկարկումներով քաղաքացիները պատ են կազմել Կառավարության շենքի մոտ կանգնած մեծաթիվ ոստիկանների դիմաց։
Նշենք, որ այսօր ժամը 12-ին նախատեսվում է վարչապետի մամուլի ասուլիսը։