Ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ ՀՀ կառավարությունը այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջմղումը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղության պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ, հույս ունենք հնարավորինս արագ ստորագրել այն։
Միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի մեջ պետք է տեղի ունենան երկխոսություն։ Մենք համաձայն ենք այս տրամաբանությանը՝ ընդգծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները շատ կարևոր են»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ համոզված է՝ Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարևանների հետ հարաբերությոսւնները կարգավորելու միջոցով։