Հետևեք մեզ։

ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է. Մարտուն Գրիգորյան

17:52, 31 մարտ 2025
ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է. Մարտուն Գրիգորյան

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությոններին «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել․

 

«Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է»,- գրել է նա։
 

Մարտի 30-ին կայացած Գյումրիի ավագանու ընտրություններում առավելագույն ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 36.8 տոկոսով։ Ընտրական շեմը հաղթահարել են նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը (20.71%), «Մեր քաղաք» դաշինքը (15.85%), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը (7.94%) և «Մայր Հայաստան» դաշինքը (6.18%)։

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքած ձայները բավարար չեն, որպեսզի կուսակցությունը միանձնյա կարողանա համայնքի ղեկավար ընտրել։ Անցողիկ շեմը հաղթահարած մյուս 4 ընդդիմադիր ուժերի ղեկավարները հայտարարել են, որ իշխող ուժի հետ որևէ դեպքում կոալիցիա չեն կազմի։ Եթե ընդդիմադիր 4 ուժերը միավորվեն, կկարողանան համայնքի ղեկավար ընտրել։ 

 

Ընդդիմադիր երկու ուժ՝ «Մայր Հայաստան» դաշինքն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունն արդեն իսկ հայտնել են Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին։

 
 
 
 

Վերլուծական