Հետևեք մեզ։

Մեր գերեվարված հայրենակիցների 90 տոկոսը գերեվարվել է խաղաղապահների տեղակայումից հետո․ Նիկոլ Փաշինյան

12:36, 22 մայիս 2023
Մեր գերեվարված հայրենակիցների 90 տոկոսը գերեվարվել է խաղաղապահների տեղակայումից հետո․ Նիկոլ Փաշինյան

Արևմուտքն ինչ կապ ունի, երբ խաղաղապահի ներկայությամբ Արցախում բնակիչ էր սպանվել դիպուկահարի կրակոցից, չեմ կարծում, որ Արևմուտքը մեկի ձեռքը բռնել է և չի թողնում կատարել իր գործառույթները։ ՀԱՊԿ Հայաստանի տարածքում չի գործում, որովհետև չի նշում, թե որն է ՀՀ տարածքը, եթե հստակ արձանագրի,  խնդիրների 90-ը բխում է դրանից։Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 

Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, թե Արևմուտքն ուզում է ՀԱՊԿ-ին հեռացնել Հայաստանից, արդյո՞ք Հայաստանը նման ազդակ ստացել է, Փաշինյանն ասաց՝ ոչ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, Փաշինյանն ասաց,որ իրենք  ռուս գործընկերների հետ թափանցիկ աշխատում են։

 

«Ես չէի ուզի, որ Արևմուտքից արված որևէ ենթադրյալ հարաբերություն Ռուսաստանի համար դառնա գործոն, ես չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս կատարել իր գործառույթները` Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հետ կապված, այլ անվտանգային հարցերով։ Ես, եթե ճիշտ եմ հիշում 2021-ին խաղաղապահի ներկայությամբ դիպուկահարի կրակոցից սպանվել էր, անգամ խաղաղապահներն էին այդ մարդուն ասել` գնա, աշխատի, մենք քո անվտանգությունն ապահովում ենք, կամ Խծաներդի դեպքերը։ Այսօր մեր գերեվարված հայրենակիցների 90 տոկոսը գերեվարվել է խաղաղապահների տեղակայումից հետո և խաղաղապահների տեղակայման գոտում։ Արևմուտքն այստեղ ի՞նչ կապ ունի»,- ասաց Փաշինյանը։