Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ Լեո-Պարոնյան փողոցների հատման կետում իր ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործի ընթացքից

13:02, 22 մայիս 2023
Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ Լեո-Պարոնյան փողոցների հատման կետում իր ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործի ընթացքից

Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ Լեո-Պարոնյան փողոցների հատման կետում իր ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործի ընթացքից, այդ մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսին։

 

«Բնականաբար, շատ ցավում եմ միջադեպի վերաբերյալ։ Ճիշտն ասած, չգիտեմ, թե արարքը ոնց է որակվել և ինչ հոդվածով է որակվել», - ասաց Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ կառավարության դիմաց ծնողները պնդում են, թե ընտրովի արդարադատություն է կիրառվում, քանի որ զոհվածի ծնողի գործով զոհ չկա և կալանք է կիրառվել, իսկ այդ վթարի հետևանքով զոհ կա և որևէ կալանավորված չկա։

 

Փաշինյանն ասաց, թե տեղյակ չէ գործի ընթացքից։