Հետևեք մեզ։

Դատարանն արձանագրել է, որ ազատության մեջ մնալու դեպքում տիկին Գայանեն կարող է նորից առևանգել Աշոտ Փաշինյանին և այդ հիմքն իրատեսական է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել․ փաստաբան

13:34, 22 մայիս 2023
Դատարանն արձանագրել է, որ ազատության մեջ մնալու դեպքում տիկին Գայանեն կարող է նորից առևանգել Աշոտ Փաշինյանին և այդ հիմքն իրատեսական է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել․ փաստաբան

Տիկին Գայանեի վերաքննիչ բողոքը ավարտեցինք։ Մուտք ենք անում դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

 

«Մի հատվածի վրա հրավիրեմ Ձեր ուշադրությունը։

 

Դատարանն արձանագրել է, որ նոր հանցանք կատարելու /Աշոտին կրկին առևանգելու/ հիմքը առկա է, քանի որ տիկին Գայանեի կողմից ԱՓաշինյանին առերևույթ առևանգելու հանգամանքը կապված է եղել  տուժողի մերձավոր ազգականի պետական և քաղաքական գործունեության հետ, որը ներկա պայմաններում ևս շարունակվում է։

 

Այսպիսով Դատարանն արձանագրել է, որ ազատության մեջ մնալու դեպքում տիկին Գայանեն կարող է նորից առևանգել ԱՓաշինյանին և այդպիսի հիմքն իրատեսական է, քանի դեռ ՆՓաշինյանը շարունակում է պաշտոնավարել։

 

Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, Դատարանի փաստարկից անմիջականորեն բխում է, որ տիկին Գայանեն պետք է շարունակաբար մնա կալանքի տակ այնքան ժամանակ, քանի դեռ ՆՓաշինյանը պաշտոնավարում է, քանի որ այդ դեպքում միշտ իրատեսական է, որ ԱՓաշինյանը կառևանգվի։

 

Ինքներդ գնահատեք։

 

Մնացածի հանգամանքների մասով, առաջիկայում պաշտպանական խումբը կազմակերպելու է ասուլիս»,- հայտնել է փաստաբանը։