Հետևեք մեզ։

Եթեր մեր երկու պայմանները կատարվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև

11:50, 02 ապրիլ 2025
Եթեր մեր երկու պայմանները կատարվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսում։


«Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, նոր չեն։ Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում այս պայմանները։ Սակայն Հայաստանից մինչ օրս որեւէ լուրջ արձագանք չենք ստացել։


Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ 


Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, Հայաստանի սահմանադրությունը հղում է անում Հայաստանի անկախության ակտին, այն սահմանադրության անբաժանելի մասն է, այնտեղ դրույթ կա Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը Հայաստանին միավորելու մասին, և դա համարվում է բացահայտ տարածքային պահանջ մեր դեմ։


Ուստի Հայաստանի սահմանադրությունից այս կետի հանումը մեր օրինական պահանջն է։ Երբ այս երկու պայմանները կատարվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի։


Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է»,-մասնավորապես նշել է Ալիևը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները