Հետևեք մեզ։

Երևանը ադրբեջանական անվանած թուրք բլոգերի հրապարակած տեսանյութի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

13:59, 02 ապրիլ 2025
Երևանը ադրբեջանական անվանած թուրք բլոգերի հրապարակած տեսանյութի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Երևանի Հանրապետության հրապարակում թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
 
«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր) 2-րդ մասի հատկանիշներով»,– հաղորդել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրն այցելել էր Հայաստան և տեսանյութեր հրապարակել՝ մայրաքաղաք Երևանն անվանելով «պատմական ադրբեջանական տարածք»:

Վերլուծական