ՀԿների Վրաստանում հասարակական կազմակերպություններին արգելվում է մասնակցել պետական որոշումների կայացմանը։ Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որն արգելում է պետական որոշումների կայացմանը ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ) մասնակցությունը։
Նոր օրենքը, որին կողմ է քվեարկել 81 պատգամավոր, փոփոխություններ է նախատեսում 14 տարբեր նորմատիվ ակտերում։
Այսպիսով, Վրաստանում վերացվել է պետական կառավարման գործընթացին հասարակական կազմակերպությունների պարտադիր մասնակցության սկզբունքը։ Մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), դատախազների խորհրդի և դատավորների կարգապահական խորհրդի անդամների ընտրության գործընթացում ՀԿ-ների կարծիքն այլևս չի պահանջվի։