Հետևեք մեզ։

Դատարանը մերժել է քննիչի՝ Անահիտ Խալաթյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը

14:27, 02 ապրիլ 2025
Դատարանը մերժել է քննիչի՝ Անահիտ Խալաթյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը

Դատարանը մերժել է քննիչի՝ Անահիտ Խալաթյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը:

 

«Տիկին Անահիտն ազատության մեջ է: Որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողությունը»,- այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը

 

Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքացիական հագուստով անձինք բերման էին ենթարկել  «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանին մի շարք այլ տարեց կանանց հետ։

 

Անահիտ Խալաթյանին մեղադրանք էր ներկայացվել ընտրակաշառքի խոստման վերաբերյալ։ Քննիչը միջնորդել էր Խալաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը։ 

Վերլուծական