Հետևեք մեզ։

Քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ, տեսնում եք՝ ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել․ Փաշինյանը՝ Մայր Աթոռի հայտարարության մասին

13:38, 22 մայիս 2023
Քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ, տեսնում եք՝ ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել․ Փաշինյանը՝ Մայր Աթոռի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսում «Հայկական ժամանակի» լրագրողը հարց հնչեցրեց, թե ինչպե՞ս կարձագանքի Մայր Աթոռի այն հայտարարությանը, որտեղ ասվում է «Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական վիճակի վերաբերյալ»։

 

Փաշինյանն ասաց, թե ինքն այդ մեջբերումից հասկացավ, որ Եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի, բայց ինքը չի պատրաստվում վիրավորական բառապաշարով հակադարձել։

 

«Որովհետև քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ։ Տեսնում եք, որ ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել։ Ինչ վերաբերում է հոգևոր ճեմարան ընդունվելուն, ես հույս ունեմ, որ հոգևոր ճեմարանն ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ։ Համոզված եմ, որ ներկայացրել են։ Այնպես որ, մտահոգվելու մեծ բան չկա»,- ասաց նա։