Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 5 000-րդ պարեկությունը:
Այս մասին տեղեկանում ենք ԵՄ առաքելության X-ի իր օգտահաշվում հրապարակած հաղորդագրությունից։
«Հայաստանում Եվրոպական Միության առաքելությունն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր իրադարձություն՝ առաքելության հիմնադրումից ի վեր մենք ավարտել ենք մեր 5․000-րդ պարեկությունը: Մեր հանձնառությունն է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը։ Շնորհակալ ենք մեզ վստահելու համար»,-նշվում է գրառման մեջ: