Հետևեք մեզ։

Կյանքից հեռացել է դերասան Ռաֆայել Գրիգորյանը

14:52, 02 ապրիլ 2025
Կյանքից հեռացել է դերասան Ռաֆայել Գրիգորյանը

Գոյ Թատրոնը հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։


«Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով ու նվիրվածությամբ հարստացնելով մեր թատերական պատմությունը։ Նրա վառ ներկայությունը միշտ էլ զգալի էր թե՛ բեմում, թե՛ կուլիսներում՝ իր հոգատարությամբ, անկեղծությամբ և արվեստի հանդեպ խոր սիրով։

Գոյ թատրոնը ցավակցում է վարպետի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին։

Հավերժ փառք Ռաֆայել Գրիգորյանին»,-ասվում է Գոյ Թատրոնի հայտարարության մեջ։

 

 

Վերլուծական