Հետևեք մեզ։

Մենք քառօրյա պատերազմից դասեր քաղել ենք, և եթե չլիներ 2018-ի հեղափոխությունը, ապա կկարողանայինք դիմակայել 2020-ի պատերազմին. Դավիթ Գալստյան

13:18, 02 ապրիլ 2025
Մենք քառօրյա պատերազմից դասեր քաղել ենք, և եթե չլիներ 2018-ի հեղափոխությունը, ապա կկարողանայինք դիմակայել 2020-ի պատերազմին. Դավիթ Գալստյան
Մենք քառօրյա պատերազմից հետո դասեր քաղել ենք, և եթե չլիներ 2018 թվականի հեղափոխությունը, ապա կկարողանայինք դիմակայել 2020 թվականի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին: Այս մասին Եռաբլուրում հայտարարել է Արցախի վտարանդի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյան:
 
 
«Իմ ունեցած տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունը միջոցառումները ձեռնարկել էր հակաօդային պաշտպանության համար, բայց ինչպես տարբեր պաշտոնյաներից լսեցինք, փոխվել էր զենք-զինամթերքի ձեռքբերման ռազմավարությունը, դրա համար ունեցանք այն՝ ինչ ունեցանք»,- հավելել է նա:
 
 
Նա նշել է՝ մարդիկ պատասխանատվությունից խուսափեցին, իբր թե իրենց դավաճան կասեին, եթե դադարեցնեին պատերազմը։
 
«Այսօրվա իշխանությունը շահարկում է քառօյա պատերազմը՝ հայտարարելով, թե բարձունք են հանձնել, այն թուրք-ադրբեջանական տանդեմին մի ամբողջ Արցախ է հանձնել»,-նշել է Գալստյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները