Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը Վիլեն Գաբրիելյանի հետ արխիվային լուսանկարներ է հրապարակել․ ի՞նչ է մատնում նա

15:29, 02 ապրիլ 2025
Ալեն Սիմոնյանը Վիլեն Գաբրիելյանի հետ արխիվային լուսանկարներ է հրապարակել․ ի՞նչ է մատնում նա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՔՊ-ականներից քչերից է, որ անթաքույց աջակցություն է հայտնում մանդատից հրաժարված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին։ Նա, նախ հավանել էր Վիլեն Գաբրիելյանի գրառումը, իսկ այսօր արխիվային լուսանկար է հրապարակել Վիլեն Գաբրիելյանի հետ։ Ալեն Սիմոնյանը լուսանկարները չի մեկնաբանել։

Ի դեպ, այս քայլով Սիմոնյանը մատնում է, որ մանդատից հրաժարվելը Վիլեն Գաբրիելյանի որոշումն է եղել, ոչ թե Փաշինյանի, այլապես, Ալեն Սիմոնյանը ոչ միայն լուսանկար չէր տեղադրի, այլ հին ընկերոջ հետ կվարվեն նույն կերպ, ինչ բազմաթիվ հին ընկերների հետ է վարվել։

Բացի այդ, Ալեն Սիմոնյանը Փաշինյանին դուր գալու մոլուցք ունի, նա որոշել է Փաշինյանի ավելի ատել Արցախը, անգամ սեփական ինքնասիրության հաշվին։ Դրանք առաջիկա ընտրություններին ՔՊ-ի ցուցակում տեղ ապահովելու քայլերն են։

Վերլուծական