Հետևեք մեզ։

Սաուդյան Արաբիա Թրամփի այցի ծրագրերը կապ չունեն Պուտինի հետ․ Կրեմլ

13:32, 02 ապրիլ 2025
Սաուդյան Արաբիա Թրամփի այցի ծրագրերը կապ չունեն Պուտինի հետ․ Կրեմլ

Դեռևս հստակ պայմանավորվածություն չկա Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ։

 

Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները շարունակվում են տարբեր մակարդակներով։

 

«Դեռևս հստակ պայմանավորվածություն չկա Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ, ես չեմ կարող ձեզ կոնկրետ տեղեկատվություն տալ այդ հարցի վերաբերյալ: Մենք շարունակում ենք կապեր պահպանել ամերիկացիների հետ տարբեր մակարդակներով և տարբեր ուղիներով», - ընդգծել է Կրեմլի պաշտոնյան։

 

Պեսկովը նաև ասել է, որ մայիսին Սաուդյան Արաբիա այցելելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը կապ չունեն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ. «Ոչ, դրանք զուտ ամերիկյան պետության ղեկավարի ծրագրերն են, դրանք Պուտինի հետ կապ չունեն։ Պուտինը դեռ նման ծրագրեր չունի»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները