Հետևեք մեզ։

ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդականը Բաքվում է

15:05, 02 ապրիլ 2025
ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդականը Բաքվում է

ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը ժամանել է Բաքու։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

 

«Այցի ընթացքում նա կհանդիպի Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների, էներգետիկ ընկերությունների ղեկավարների և ոլորտի մասնագետների հետ։

 

Քննարկման հիմնական թեմաներն են՝ էներգետիկ անվտանգության ամրապնդումը, էներգետիկ ոլորտում ԱՄՆ առաջնորդության զարգացումը և երկու երկրի էներգետիկ ներուժի բարձրացման ու բարեկեցության բարելավման ուղիների որոնումը:

 

Ուրբաթ Էրիկ Ջեյքոբսը ելույթ կունենա Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ նիստում»,- հայտարարել են դեսպանատնից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները