Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել եվրոպական և ռուսական ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը հայտարարել է, որ չի միջամտում որևէ պետության ներքին գործերին, այդ թվում՝ Հայաստանի։ Սակայն պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղել ԵՄ-ին անդամակցության գործընթացի հետ դժվար կլինի։ Երկու աթոռի վրա նստելը չի ստացվի»,- ասել է Միրոշնիկը։