Հետևեք մեզ։

Կհայտարարենք էն ժամանակ, երբ կորոշենք, որ պետք է հայտարարենք․ Արթուր Վանեցյանը՝ Մարտուն Գրիգորյանի որոշման մասին․ Factor.tv

18:49, 02 ապրիլ 2025
Կհայտարարենք էն ժամանակ, երբ կորոշենք, որ պետք է հայտարարենք․ Արթուր Վանեցյանը՝ Մարտուն Գրիգորյանի որոշման մասին․ Factor.tv

«Ինչ որոշել է, թե ոնց է վարվելու կամ ոնց ենք վարվելու՝ կհայտարարենք էն ժամանակ, երբ կորոշենք, որ պետք է հայտարարենք»,- Factor.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի որոշմանը։

Նշենք, որ Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի կազմում են Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցությունները։ Հստակեցնող հարցին՝ ե՞րբ կորոշեն հայտարարել, Վանեցյանը միայն կարճ արձագանքեց՝ «սպասենք»։

Ինքը՝ Մարտուն Գրիգորյանը, անկուսակցական է, պատգամավոր է ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունում, սակայն դաշինքի առաջնորդը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ «Հայրենիք» կուսակցությունը, որը ևս դաշինքում էր, 2022-ին դուրս եկավ՝ առանց պատճառների մասին խոսելու։

 

Վերլուծական