Մարտի 28-ին տեղեկություն է ստացվել, որ Տերյան փողոցի «Յանս» ակումբի մոտ վիճաբանություն է, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից «ձախ հոդի վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Արեն Ծ․-ն է։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Արեն Ծ․-ի ընկերը հայտնել է, որ ժամը 01։20-ի սահմաններում Տերյան 76 հասցում գործող «Յանս» ռեստորանի դիմաց անհայտ անձի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով մոտեցել են վերջինիս, ով առաջացած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իրեն, ընկերոջը և Երևանի բնակիչ 27-ամյա Սևադա Հ․-ին:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
«Յանս» ակումբի մոտ վիճաբանnւթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանnց
19:25, 02 ապրիլ 2025
