Հետևեք մեզ։

Մարտուն Գրիգորյանը հարցազրույց է տվել․ի՞նչ է ասել նա իր որոշման մասին․ «Հրապարակ»

19:55, 02 ապրիլ 2025
Մարտուն Գրիգորյանը հարցազրույց է տվել․ի՞նչ է ասել նա իր որոշման մասին․ «Հրապարակ»

Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից անցել է 3 օր, սակայն քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանը դեռ չի հայտնել իր դիրքորոշումը՝ տալի՞ս է ձայները Վարդան Ղուկասյանին, թե ոչ։  

 

«Հրապարակ»-ն այսօր կարճ զրույց է ունեցել Մ. Գրիգորյանի հետ՝ իր դիրքորոշումը հասկանալու համար։

 

 -Պարոն Գրիգորյան, ու՞ր եք, մի բան ասեք, ՔՊ-ն հաստա՞տ չի ունենա Գյումրիում քաղաքապետ։ 

 

-Պնդում եմ,   այսքանը, առայժմ։ 

 

-Իսկ ե՞րբ կխոսեք, մինչև ավագանու նիստը կխոսե՞ք։ 

 

-Այո։ Ձեզ բացառություն արեցի։ 

 

-Լուր կա, որ որոշել եք ավագանու նիստում արտահայտվել, իսկ մինչ այդ՝ լռելու եք։ Ավագանու նիստի օ՞րն եք որոշել խոսել։ 

 

-Հաստատ կխոսեմ, չեմ լռելու։  

 

Վերլուծական