Հետևեք մեզ։

Առանց այդ էլ սև ու սպիտակի է բաժանված ամեն բան. տրանuգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Վարդան Ղուկասյանի դեմ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել․ «Հրապարակ»

21:25, 02 ապրիլ 2025
Առանց այդ էլ սև ու սպիտակի է բաժանված ամեն բան. տրանuգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Վարդան Ղուկասյանի դեմ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել․ «Հրապարակ»

«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել:

Տրանսգենդեր կինը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է. «Այսօր դիմել ենք դատախազություն, հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին: Դեռևս ընթացք չի ստացել, քանի որ այսօր ենք ներկայացրել: Ղուկասյանը պարզ սպանության կոչեր է անում, ատելություն է տարածում մեր մասով: Առանց այդ էլ սև ու սպիտակի է բաժանված ամեն բան, այժմ իրավիճակն ավելի են սրում: ԼԳԲՏ անձանց Վարդան Ղուկասյանն առաջին անգամ չէ, որ թիրախավորում է, նա դեռ 2019 թվականին, երբ ես Ազգային ժողովում ելույթ ունեցա, ատելության խոսք էր տարածել ԼԳԲՏ անձանց մասին: Պետք է իրավական գնահատական տրվի, թե ինչո՞ւ է այս մարդը թիրախավորում ԼԳԲՏ անձանց: Նա նաև թիրախ է դարձրել կանանց», - ասել  է Մարտիրոսյանը: 

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական