Հետևեք մեզ։

Ադրբեջանի 86,600 քառ․/կմ-ի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները, իսկ 29,900 քառ․/կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը․ Նիկոլ Փաշինյան

14:30, 22 մայիս 2023
Ադրբեջանի 86,600 քառ․/կմ-ի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները, իսկ 29,900 քառ․/կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր իր հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ տարածքով։ Դրանից հետո հարց հնչեց՝ արդյոք այդ 86,600-ը ներառում է նաև «անկլավները»։

 

«Ադրբեջանի 86,600-ի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները։ Իսկ 29,900-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը։ Անկլավների թեմայի հետ կապված տարբերակները մի քանիսն են։ Դրանցից մեկը, օրինակ, կարող է լինել, եթե այդպիսի համաձայնություն ձեռք բերվի, որ այս իմ գծած գծի երկու կողմում այդպիսի անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որում գտնվում են՝ տարածքների համաչափության կամ նույնականացման ձևով, այսինքն՝ կմ քառակուսների ճշգրտումով։ Օրինակ՝ չափել Արծվաշենի տարածքն ինչքան է, մյուսների տարածքն ինչքան է, և, ըստ այդմ, այնպես անել, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա։

 

Կամ մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այդ տարածքներից Արծվաշենը վերադառնա Հայաստանի ինքնիշխանության ներքո, էն մյուս տարածքները վերադառնան․․․ որոնք դե յուրե կհիմնավորվեն, որովհետև էս նրբությունը միշտ պետք է հաշվի առնել, որովհետև իրավական մասերը մինչև վերջ ուսումնասիրված չեն։ Բայց քաղաքական առումով այդպիսին է դիրքորոշումը»,-ասաց Փաշինյանը։