Հետևեք մեզ։

Շախմատի կանանց հավաքականի անդամն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո

23:03, 02 ապրիլ 2025
Շախմատի կանանց հավաքականի անդամն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո

 Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանն այսուհետ ներկայացնում է ԱՄՆ-ն: ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակում նա ներկայացված է որպես Միացյալ Նահանգների ներկայացուցիչ:

Սարգսյանը զբաղեցնում է 92-րդ տեղը համաշխարհային դասակարգման աղյուսակում, որի թարմացված տարբերակը հրապարակվել Է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ ԱՄՆ դրոշի ներքո սկսել էին հանդես գալ հայ առաջատար գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Լևոն Արոնյանը:

Վերլուծական