Հետևեք մեզ։

Սպիտակ տունը մեկնաբանել է Մասկի հեռանալու մասին լուրերը

23:05, 02 ապրիլ 2025
Սպիտակ տունը մեկնաբանել է Մասկի հեռանալու մասին լուրերը

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը կլքի հանրային ծառայությունը, երբ ավարտվի իր աշխատանքը Կառավարության արդյունավետության դեպարտամենտում (DOGE), ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը՝ հերքելով ԶԼՄ-ների այն լուրերը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իբր տեղեկացրել է իր շրջապատին Մասկի մոտալուտ հեռանալու մասին։ «Իլոն Մասկը և նախագահ Թրամփը երկուսն էլ հրապարակայնորեն հայտարարել են, որ Իլոնը կհեռանա պետական ​​ծառայությունից որպես հատուկ պետական ​​աշխատող, երբ ավարտվի նրա անհավանական աշխատանքը DOGE-ում», - գրել է նա X սոցիալական ցանցում:

Վերլուծական