Ադրբեջանը, արտադրանքի որակի անվտանգության պահանջներին չհամապատասխանելու պատճառով, արգելել է Ուկրաինայից ավելի քան 136 տոննա ընդհանուր ծավալով սառեցված մսի և մսամթերքի մի քանի խմբաքանակի ներմուծումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պարենային անվտանգության գործակալության մամուլի ծառայությունը։
«Վերահսկիչ միջոցառումների շրջանակում հանրապետություն ներմուծված մսի խմբաքանակներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, մասնավորապես, խախտումներ են հայտնաբերվել Ուկրաինայից ներկրված սառեցված տավարի և հավի մսի մեջ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Գործակալության տվյալներով՝ արգելանքի տակ է հայտնվել Ուկրաինայից 136,58 տոննա ապրանք, այդ թվում՝ 116,18 տոննա սառեցված տավարի և 20,4 տոննա հավի միս։