Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն ակնկալում է մինչև աշուն ավարտել ռազմական գործողությունները Իրանում, եթե Իրանի իշխանությունները չհամաձայնվեն գործարքին․ Daily Express

23:23, 02 ապրիլ 2025
ԱՄՆ-ն ակնկալում է մինչև աշուն ավարտել ռազմական գործողությունները Իրանում, եթե Իրանի իշխանությունները չհամաձայնվեն գործարքին․ Daily Express

ԱՄՆ-ն ակնկալում է մինչև աշուն ավարտել ռազմական գործողությունները Իրանում, եթե Իրանի իշխանությունները չհամաձայնվեն գործարքին և չսկսեն ապամոնտաժել միջուկային ծրագիրը, գրում է Daily Express թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգա։

«Իրանը կվերանա մինչև սեպտեմբեր», - ասել է աղբյուրը հրատարակությանը։

Դեռևս փետրվարին Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ՝ նրա դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու փոխարեն: Թրամփն ասել է, որ կցանկանար հասնել Իրանի հետ միջուկային խաղաղության «ստուգված» համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին խաղաղ ճանապարհով զարգանալ և բարգավաճել՝ կոչ անելով անհապաղ սկսել աշխատանքները:

Վերլուծական