Իսրայելը համակցված ավիահարված է հասցրել Սիրիային՝ ներառյալ Դամասկոսի գիտական կենտրոնը, Հոմս նահանգի T4 ռազմական օդանավակայանը և Համա նահանգի ռազմական օդանավակայանը, հայտնում է իսրայելական բանակի Galei IDF ռադիոն՝ վկայակոչելով աղբյուրին։
«Իսրայելական աղբյուրները Իսրայելի պաշտպանության բանակին հաստատել են Սիրիայի վրա համատեղ ավիահարվածի երեք թիրախ՝ Դամասկոսի գիտահետազոտական կենտրոնը, T4 ռազմական օդանավակայանը և Համայի ռազմական օդանավակայանը», հաղորդում է բանակի ռադիոյի թղթակիցը:
Ռադիոկայանի աղբյուրների համաձայն՝ այս հարձակման նպատակներից մեկն էլ Թուրքիային ազդանշան հաղորդելն է, որ Սիրիայում թուրքական ռազմաբազաների ստեղծումն անընդունելի է։