Հետևեք մեզ։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն արդարացվեց խարդախության և կաշառք ստանալու գործով. Aravot.am

00:04, 03 ապրիլ 2025
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն արդարացվեց խարդախության և կաշառք ստանալու գործով. Aravot.am

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Խաչիկ Ղազարյանն այսօր հրապարակեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի եւ մյուսների գործով դատական վճիռը: Այս մասին հայտնում է aravot.am–ը։

Նախագահող դատավոր Խաչիկ Ղազարյանը հիմնական մեղադրանքներում, որոնք վերաբերում էին խարդախությանը եւ կաշառք ստանալուն, որոնց հիմքով Մանվել Փարամազյանը ձերբակալվել էր, արդարացրեց նրան եւ մյուսներին:

Մանվել Փարամազյանը մեղավոր ճանաչվեց միայն յուրացում կատարելու մասով: Նա մի քանի օր բացակայել էր Հայաստանից, բայց գործուղում չէր ձեւակերպել եւ ստացել այդ օրերի աշխատավարձը, ինչը մեղադրանքով դիտարկվեց որպես յուրացում:

Դատարանը հաստատված համարեց նաեւ նրա բացակայության օրերին տարբեր անձանց գործունեությամբ զբաղվելու արտոնագրեր տրամադրելու որոշումները մարդկանց հատկացնելու մեղադրանքը՝ դա գնահատելով որպես պաշտոնական կեղծիք:

Սակայն այդ մեղադրանքով Քաջարանի քաղաքապետը եւ մյուս մեղադրյալները պատժից ազատվեցին՝ պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Վերլուծական