Հետևեք մեզ։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողումը կարող է հանգեցնել ռազմական առճակատման․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

00:08, 03 ապրիլ 2025
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողումը կարող է հանգեցնել ռազմական առճակատման․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան հուսով է, որ հնարավոր կլինի հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կնքմանը, առանց որի տարածաշրջանում ռազմական հակամարտությունը փաստացի անխուսափելի է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն։

«Մեր առաջնահերթ խնդիրն է հասնել համաձայնության, որը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ կսահմանի երկարաժամկետ և ստուգման ենթակա սահմանափակումներ։ Հնարավորությունների պատուհանը փոքր է․ մենք մի քանի ամիս ունենք մինչ գործող համաձայնագրի ժամկետի ավարտը, որը ձեռք է բերվել 10 տարի առաջ։ Եթե բանակցությունները տապալվեն, ռազմական առճակատումը գրեթե անխուսափելի կլինի, ընդ որում՝ տարածաշրջանի բավական լուրջ ապակայունացման ռիսկով»,- ասել է նա։

Վերլուծական