Հետևեք մեզ։

Իշխանությունը մերժում է Թորոսյանի ընկերոջը․ «Հրապարակ»

09:15, 03 ապրիլ 2025
Իշխանությունը մերժում է Թորոսյանի ընկերոջը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․                                                       

«Թեպետ որոշված է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին, սակայն կոմպետենտ փոխարինող չեն գտնում: Մեր աղբյուրն ասաց, որ դիտարկել են հանրապետության գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանի թեկնածությունը, որն աշխատում է «Էրեբունի» հիվանդանոցում, սակայն նա մերժել է։ Խոսակցություն կա, որ 2023-ից փոխնախարար աշխատող Արմեն Գասպարյանին են նշանակելու:

Մանուկյանին, որն Արսեն Թորոսյանի ընկերն է, ազատելու պատճառ են նշում անվճար բուժում ստացող պացիենտների «նվիրատվությունները»։ Դեռ անցած տարեվերջից ՊՎԾ-ն ստուգումներ էր անում ԲԿ-ներում։ Իսկ երեկ Փաշինյանը մասնակցել է կենտրոնի բարձրտեխնոլոգիական ռադիոթերապեւտիկ մասնաշենքի բացմանը: Ասում են` սպասում էին այս բացմանը, որ տնօրենին ճանապարհեն»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական