«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Փորձեցինք Վարդան Ղուկասյանից պարզել, թե կա՞ն արդյոք բանակցություններ, եւ ի՞նչ հանգուցալուծում է սպասվում Գյումրիում։
- Երեք օր է՝ երեք միլիոն մարդ, ողջ ազգը Ձեզ է սպասում, ինչո՞ւ հանգուցալուծում չեք կարողանում գտնել Գյումրիում։
- Ինձ չեն սպասում, ես իմն ասել եմ, դուք ուրիշ տեղ պիտի զանգեք, ինձ պետք չի, ես իմս ասել եմ, սիրուն սպասում եմ։ Մենք էլ ենք սպասում ազգի հետ։
- Իսկ բանակցություններ, քննարկումներ, շփումներ կա՞ն ձեր միջեւ, ի վերջո, հանուն պետության, բոլոր կողմերը, չէ՞, պետք է քայլ անեն։
- Մեր մեջ չկան, բայց մարդիկ կան, որ խոսում, բան են անում իրենց հետ՝ ինձ հետ կապված։
- Այսինքն՝ ձեր միջեւ այնպիսի անհաղթահարելի պատնեշ կա, որ միջնորդավորվա՞ծ եք խոսում։
- Ես իմ խոսքն ասել եմ, ու վերջ, սպասում եմ։
- Իսկ չե՞ք կարծում, որ շատ կոշտ եք ասել, ասել եք՝ եկեք ինձ դարձրեք քաղաքապետ, եւ փոխքաղաքապետերի ու քաղաքապետի պաշտոն չակնկալեք։
- Ես շատ փափուկ եմ ասել, երկու փոխքաղաքապետ կա, առաջինը չենք տալիս, եթե երկրորդն ուզում են, տալիս ենք, բաժին են ուզում, տալիս ենք, ինչ ասես՝ ասել ենք։
- Ասուլիսին կարծեմ ասում էիք, որ երկու փոխքաղաքապետերի պաշտոնն էլ պահում եք ձեզ․․․
- Ոչ, առաջին փոխքաղաքապետի մասին է խոսքը, որովհետեւ դա ոնց որ քաղաքապետը տաս իրենց, էլի եմ ասում՝ մնացած փոխքաղաքապետերը տալիս ենք, բաժինները` որն ուզեն, տալիս ենք։
- Իսկ ի՞նչ են ուզում, միջնորդավորված բանակցություններն ինչի՞ շուրջ են՝ քաղաքապետի՞, առաջին տեղակալի՞, թե՞ բոլորովին այլ բանի։
- Հիմի դու ծիխարի ինձ խոսեցնում ես, սպասի՝ տեսնենք ինչ է լինում, մարդիկ ինչ կպատասխանեն, նոր ․․․
- Դուք չե՞ք վստահում ընդդիմադիր գործընկերներին, որ առաջին տեղակալի պաշտոնը չեք պատրաստվում զիջել։
- Դուք ուղղակի չգիտեք, չեք պատկերացնում երեւի։
- Պատկերացնում եմ, կարծում եք` Ձեզ հնարավոր է կալանավորեն․․․
- Այո, եթե ինձ հետ բան է լինում, փոխքաղաքապետը դառնում է քաղաքապետ։
- Ես էլ էի դա ասում։
- Դե, դրա համար առաջին տեղակալը չենք տալիս, մնացածն՝ ինչ ուզում են, տալիս ենք։
- Այսինքն՝ չե՞ք վստահում, որ եթե Ձեզ կալանավորեն, մեկ այլ ուժից նշանակված առաջին տեղակալը կարող է շեղվել ընդդիմադիր գծից: Ո՞րն է խնդիրը, եթե մի քանի ուժ միավորվում է, որ քաղաքապետ ընտրի, պիտի համարժեք զիջումներ էլ լինեն, չէ՞։
- Ո՞ր թիմերին վստահեմ, ես իմ թիմին պիտի վստահեմ` իմ թիմին: Ես ոչ մեկին չեմ վստահում, իհարկե, պիտի չվստահեմ, ես ո՞նց կարող եմ վստահել այլ թեկնածուի կամ թիմին, դու ուրիշի թիմին կվստահե՞ս։
- Եթե կա ազնիվ համագործակցություն, ուրեմն պիտի լինի նաեւ վստահություն, ի վերջո՝ մենակ չեք կարող, չէ՞, քաղաքը կառավարել։ Ձեր ընդդիմադիր գործընկերներն էլ կարող են ասել՝ մենք էլ ձեզ չենք վստահում, ի դեպ, արդեն ասողներ կան։
- Է, թող չվստահեն, եթե հեչ բան չեղավ, թող գնա նոր ընտրությունների, կտեսնենք, թե ինչ կլինի։ Էլ չեմ ուզում խոսել, կամաց-կամաց խոսեցնելով` խոսք ես քաշում․․․»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։