Ապրիլի 1-ին համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Պարոնյան փողոցում գործող մերսման սրահում ծառայություն կատարելու դիմաց երկու քաղաքացի վճարել են կեղծ թղթադրամ:
Մեկնած համայնքային ոստիկանները խարդախություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր-թղթադրամ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: