ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է՝ անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, բայց ընտրությունը Հայաստանի ձեռքում է. միայն նա պետք է որոշի՝ որտեղ է ավելի շահավետ գտնվել։ Այս մասին նա խոսել է «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Հուսով ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ խզումից առաջացած կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը»,- ասել է նա։
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն հավասար իրավունքներով պետությունների միավորում է, իսկ ԵՄ-ն «կառույց է, որտեղ իրականությունից կտրված բրյուսելյան բյուրոկրատների կողմից ռուսատյաց նարատիվներ են թելադրվում»։