Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հունգարիա է մեկնել։ Այս մասին հայտնել է Հունգարիայի պաշտպանության նախարար Կրիշտոֆ Սալայ-Բոբրովնիցկին։
«Բարի գալուստ Բուդապեշտ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու», – գրել է նախարարը սոցցանցային իր էջում՝ կցելով Նեթանյահուի լուսանկարները:
Նշենք, որ Հունգարիան հանդիսանում է Միջազգային քրեական դատարանի անդամ, իսկ ՄՔԴ-ն Նեթանյահուին և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր էր տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեռ 2024 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ մտադիր է Նեթանյահուին հրավիրել իր երկիր և երաշխավորել էր, որ ձերբակալման օրդերն այնտեղ չի իրագործվի։