Մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3085-ի։ Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը։
Հաղորդվել է, որ վիրավորվել է 4714 մարդ, 341 մարդ անհետ կորել է։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Մյանմայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ դրա ուժգնությունը տատանվել է 7,7-ից 7,9 մագնիտուդի սահմաններում։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը։
Մյանմայում մեկշաբաթյա համազգային սուգ է հայտարարվել։ Երկրի պետական դրոշը մինչև ապրիլի 6-ը կիջեցված է։