Հետևեք մեզ։

Արևմտյան երկրները պատժում են Վրաստանին խաղաղության կողմը բռնելու և պատերազմից հրաժարվելու համար․ ԱԳ նախարար

12:21, 03 ապրիլ 2025
Արևմտյան երկրները պատժում են Վրաստանին խաղաղության կողմը բռնելու և պատերազմից հրաժարվելու համար․ ԱԳ նախարար

Արևմտյան երկրները պատժում են Վրաստանին խաղաղության կողմը բռնելու և պատերազմից հրաժարվելու համար։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։

 

«Վրացական իշխանությունները պատժվում են իրենց կատարած ընտրության համար: Մենք ընտրել ենք խաղաղությունը, ոչ թե պատերազմը: Իշխանությունները հրաժարվել են պատերազմից և մեր երկրում անկայունությունից: Այդ իսկ պատճառով մենք որոշակի ուժերի կողմից նման ճնշում ենք ստացել վրացական պետության վրա»,- ասել է Բոչորիշվիլին:

 

Արտգործնախարարը նշել է, որ ճնշումները շարունակվում են, և նման գործողություններ իրականացնող ուժերը ոչ մի տեղ չեն գնացել։ Նախարարի խոսքով՝ ոմանք դեռ շահագրգռված են Վրաստանում անկայունության պահպանման հարցում։

Վերլուծական