Հետևեք մեզ։

Սահմանադրության նոր տեքստը չի կարող լինել գաղտնի, ինչ-որ պահի հանրայնացվելու է. Սրբուհի Գալյան

12:48, 03 ապրիլ 2025
Սահմանադրության նոր տեքստը չի կարող լինել գաղտնի, ինչ-որ պահի հանրայնացվելու է. Սրբուհի Գալյան

Կառավարությունը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Խաղաղությունը այլընտրանք չունի, և մեր գործողությունները պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը»,- ասաց Գալյանը:

Անդրադառնալով Սահմանադարության փոփոխություններին՝ նախարարն ասաց.

«Մենք աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա: Այդ տեքստը չի լինելու և ի բնե չի կարող լինել գաղտնի, ինչ-որ պահի հանրայնացվելու է, և յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր նորմ քննարկվելու է մեր հասարակության ներկայացուցիչների հետ»:

Հարցին՝ հաշվի առնելով այն նախապայմանները, որ առաջ է քաշում Ադրբեջանի նախագահը, հնարավո՞ր է՝ իշխանությունն արագացնի Սահմանադրության փոփոխության հարցը, նախարարը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ հնարավոր է նոր Սահմանադրության տեքստ ունենալ 8-10 ամսից ավելի շուտ»:

Վերլուծական