Հետևեք մեզ։

3+3 ձևաչափը կարող է օգտագործվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու համար․ Սոբհանի

12:51, 03 ապրիլ 2025
3+3 ձևաչափը կարող է օգտագործվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու համար․ Սոբհանի

3+3 ձևաչափը կարող է օգտագործվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու համար: Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ Երևանի պետական ​​համալսարանում «Շանհայի ոգու խթանում. ՇՀԿ-ն գործողության մեջ» թեմայով սեմինարի շրջանակում։

 

«Իրանը կապի մեջ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ և ջատագովում է սահմանին կայունության և խաղաղության համար: Այս քննարկումների ընթացքում մենք կողմերին կոչ ենք անում շարժվել դեպի խաղաղության պայմանագիր: Իրանը կարծում է, որ ցանկացած քայլից, որը հանգեցնում է լարվածության, պետք է խուսափել»,- ասել է Սոբհանին։

Վերլուծական