Dior և Prada շքեղ ապրանքանիշերը, որոնց բուտիկները ՌԴ-ում փակվել են 2022 թվականից, հրաժարվել են վարձակալել Ռուսաստանում իրենց խանութներից մի քանիսը, ինչպես նաև աշխատանքից ազատել են իրենց որոշ աշխատակիցներին, գրում է РБК-ն։
Ընկերությունների ռուսական դուստր ձեռնարկությունների 2024 թվականի ֆինանսական հաշվետվություններին կից բացատրական ծանոթագրությունների համաձայն՝ ֆրանսիական Christian Dior նորաձևության տունը և իտալական Prada Group-ը (Prada և Miu Miu ապրանքանիշեր), որոնք երեք տարի առաջ հայտարարեցին ռուսական բուտիկների գործունեությունը դադարեցնելու մասին, որոշել են ամբողջությամբ փակել իրենց խանութներից մի քանիսը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:
Dior-ի ռուսական ստորաբաժանման աշխատակիցների թիվը 2024-ին նվազել է մինչև 32-ի` 2023-ի 103-ի համեմատ: Prada-ն իր աշխատուժը 51-ից կրճատել է մինչև 33-ի: