Հետևեք մեզ։

Հայաստանը դուրս է մնացել ՖԻՖԱ-ի դասակարգման վարկանիշային թոփ-100 աղյուսակից

14:58, 03 ապրիլ 2025
Հայաստանը դուրս է մնացել ՖԻՖԱ-ի դասակարգման վարկանիշային թոփ-100 աղյուսակից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում նահանջել է երկու հորիզոնականով:
 
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
 
Նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 102-րդ տեղը:
 
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Արգենտինայի հավաքականը։ Երկրորդ և երրորդ տեղերում են համապատասխանաբար Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։ Առաջին հնգյակում են նաև Անգլիայի և Բրազիլիայի հավաքականները։

Վերլուծական