Հետևեք մեզ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը քառամյա ժամկետով ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում

15:18, 03 ապրիլ 2025
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը քառամյա ժամկետով ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քառամյա ժամկետով ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում, հայտնում է ՀՖՖ-ն.

«Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ՈՒԵՖԱ-ի 49-րդ հերթական կոնգրեսը: Օրակարգի կետերից մեկը ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր: ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ՝ քառամյա պաշտոնավարման ժամկետով»: 

Վերլուծական