ԱՄՆ-ն կշարունակի ակտիվ դեր խաղալ ՆԱՏՕ-ում. Վաշինգտոնը ցանկանում է, որ դաշինքն ավելի ուժեղ դառնա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ չէ ՆԱՏՕ-ին, Միացյալ Նահանգները դեմ է այն ՆԱՏՕ-ին, որն անհրաժեշտ հնարավորություններ չունի», – ասել է նա։
Ռուբիոն նշել է, թե ԱՄՆ-ն կպահանջի, որ դաշինքի անդամ յուրաքանչյուր երկիր պարտավորվի ավելացնել ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%։