Իրանի միջուկային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ռմբակոծման սպառնալիքներն անընդունելի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դրսից հնչող սպառնալիքները, ինչպես Իրանի միջուկային և էներգետիկ կառույցի ռմբակոծությունների մասին, պարզապես անընդունելի են», - ասել է նա։
Զախարովան նշել է, թե Մոսկվան հանդես է գալիս Իրանի և Արևմուտքի երկրների հակասությունների դիվանագիտական լուծման որոնման օգտին:
«Դա կվերացնի Արևմուտքի նախապաշարմունքներն ու թյուրըմբռնումները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ հաշվի առնելով Թեհրանի օրինական շահերը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում։ Դա բխում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին Թեհրանի մասնակցությունից», - ասել է նա: