Հետևեք մեզ։

Մենք կխոսենք հայ գործընկերների հետ՝ ՀԱՊԿ-ում մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով. Պեսկով

16:35, 22 մայիս 2023
Մենք կխոսենք հայ գործընկերների հետ՝ ՀԱՊԿ-ում մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով. Պեսկով

Մենք կշարունակենք երկխոսությունը մեր հայ գործընկերների հետ, կխոսենք ՀԱՊԿ-ի գործունեությունում մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինչ պայմանների դեպքում Երեւանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից:

 

Ըստ Պեսկովի՝ ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որն անդամ երկրների շրջանում ունի հեղինակություն, որը նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում։