Հետևեք մեզ։

Նեթանյահուի այցի ֆոնին Հունգարիան մտադիր է դուրս գալ ՄՔԴ իրավասությունից

17:11, 03 ապրիլ 2025
Նեթանյահուի այցի ֆոնին Հունգարիան մտադիր է դուրս գալ ՄՔԴ իրավասությունից
Հունգարիան մտադիր է դուրս գալ Միջազգային քրեական դատարանի իրավասությունից։
 
Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գույաշը։
 
«Կառավարությունը ապրիլի 3-ին կառավարությունը կսկսի վարույթ՝ սահմանադրական նորմերին և միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան դուրս գալու վերաբերյալ», - սոցցանցում գրել է պաշտոնյան։
 
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հունգարիայում է գտնվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որի ձերբակալման օրդերը ՄՔԴ-ն հրապարակել էր ամիսներ առաջ։
 

Վերլուծական